Մատչելիության հղումներ

Ղարաբաղի հարցում անընդունելի զիջումների պայմաններում ՀՅԴ-ն պայքարի դուրս կգա


Դաշնակցության ընդհանուր ժողովը, Երեւան, 24-ը հունիսի, 2011թ.
Դաշնակցության ընդհանուր ժողովը, Երեւան, 24-ը հունիսի, 2011թ.
Դաշնակցությունը կոչ է անում ազգովի պատրաստ լինել դիմագրավելու «այդ ոչ անհավանական պահը»:

Այսօր Երեւանում` Կառավարության նիստերի դահլիճում, մեկնարկեց Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) ընդհանուր ժողովը: Ժողովի բացմանը Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը անդրադարձավ ղարաբաղյան խնդրի վերաբերյալ կուսակցության դիրքորոշմանը, որը նրա խոսքով` հստակ եւ փոփոխություն չի կրել:

«Խաղաղ կարգավորման գործընթացը անցնող երեք տարիներին նոր փուլ չի մտել Ադրբեջանի ոչ կառուցողական կեցվածքի պատճառով», - հայտարարեց Հրանտ Մարգարյանը: - «Միաժամանակ, ի դեմս ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երկրների, միջազգային հանրության մոտ առավել ամրապնդվել է այն տեսակետը, որ Արցախը չի կարող վերադարձվել ադրբեջանական ենթակայության: Սակայն կարգավորման` ուրվագծվող հնարավորությունը հայկական կողմից պահանջում է այնպիսի զիջումներ, որոնք մեր եւ մեր ժողովրդի մեծամասնության համար անընդունելի են: Անհրաժեշտ է ազգովի պատրաստ լինել դիմագրավելու այդ ոչ անհավանական պահը»:

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե Կազանի եռակողմ հանդիպման արդյունքներով է պայմանավորված Դաշնակցության հետագա անելիքը: Նա հայտարարեց, թե իրենք պայքար կսկսեն, եթե Սերժ Սարգսյանը ստորագրի մի փաստաթուղթ, որն անընդունելի կլինի. – «Պայքարի դուրս կգանք ավելի հուժկու, քան «ոչ»-ի պայքարն էր հայ-թուրքականի»:

«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը, ով մասնակցում էր ՀՅԴ ընդհանուր ժողովի բացմանը, անդրադառնալով կազանյան հանդիպմանը, «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե որեւէ արժեք չի կարող ունենալ մի փաստաթուղթ, որը առանց Ղարաբաղի մասնակցության տեղի ունեցած բանակցությունների արդյունքն է. - «Եթե Արցախը ներկա չէ, Հայաստանի Հանրապետության ընդունած ցանկացած որոշում, ստորագրած ցանկացած փաստաթուղթ առ ոչինչ է»:

Իր ելույթում Հրանտ Մարգարյանը հարկ համարեց ընդգծել իշխանափոխության կարեւորության հանգամանքը. - «Գործող իշխանությունները կոռուպցիային, տնտեսական անարդարություններին, արտոնյալ խավի սարձարձակություններին վերջ դնելու ո'չ անհրաժեշտ կամքն ունեն եւ ո'չ էլ ի վիճակի են դա անել: Անհրաժեշտ է համակարգային իշխանափոխություն»:

Միաժամանակ նա հայտարարեց, որ «հեղափոխական գործունեությունը մերժելի է». - «Երբ հեղափոխության իրական պատճառներ չկան, երբ ինքը կյանքը չի պարտադրում այն, հեղափոխական գործունեությունը միայն արկածախնդրություն է եւ ըստ ամենայնի մերժելի»:

Դաշնակցությունը պատրաստվում է եւս առնվազն երեք օր ժողովը շարունակել ոչ հրապարակային պայմաններում` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտիռեստ» համալիրում:

Նախատեսվում է, որ ժողովի ավարտին կհրապարակվի բանաձեւ ներքաղաքական եւ արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ
please wait

No media source currently available

0:00 0:03:48 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG