Մատչելիության հղումներ

Ղարաբաղի ՊԲ-ն հերքում է 4 զինծառայողների գերեվարման լուրը


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի (ՊԲ) լրատվության եւ քարոզչության բաժինը հերքել է ինտերնետային մի շարք կայքերում տարածված տեղեկատվությունը, ըստ որի` ՊԲ-ի զորամասերից մեկի 4 զինծառայողներ գերի են վերցվել ադրբեջանական հետախույզների կողմից:

Ղարաբաղի Պաշտպանության բանակը «բացահայտ ապատեղեկատվություն, ակնհայտ կեղծ եւ անհիմն հերյուրանք» է որակել հիշյալ հաղորդումը:

Ղարաբաղի ՊԲ-ը շեշտում է, որ իր մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումները «վստահորեն վերահսկում են հրադադարի պահպանման ռեժիմը եւ չեն ենթարկվում սադրանքների»:

«Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հերթական հանդիպման նախօրեին, իրավիճակը փորձում են սրել եւ ապակողմնորոշել միջազգային հանրությանը ոչ միայն ադրբեջանական, այլ նաեւ հայկական որոշ անպատասխանատու լրատվամիջոցներ», - ասված է Ղարաբաղի Պաշտպանության բանակի հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG