Մատչելիության հղումներ

logo-print

Ալիեւ. «Եկել է խաղաղություն հաստատելու ժամանակը»


«Ամենամեծ հիմնախնդիրներից, ամենամեծ դժվարություններից եւ, ըստ էության, ամենամեծ սպառնալիքներից մեկը «ո'չ խաղաղություն, ո'չ պատերազմ» իրավիճակն է տարածաշրջանում` հայ - ադրբեջանական, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը», - երեկ Բրյուսելում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

Ելույթ ունենալով «Քրանս Մոնթանա» համաժողովում` Ադրբեջանի նախագահը ասել է, թե «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ոչ միայն մեծագույն անարդարություն է, այլեւ մեծ սպառնալիք տարածաշրջանային անվտանգությանը եւ կայունությանը»:

«Այդ իսկ պատճառով, հակամարտության լուծումը, դրա կարգավորումը միջազգային նորմերի հիման վրա կարեւոր է ոչ միայն մեզ, այլեւ ամբողջությամբ վերցրած տարածաշրջանի համար», - 1news.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` հայտարարել է Ալիեւը:

«Հայտարարությունը, որով վերջերս հանդես եկան ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարները, ոգեւորում է մեզ: Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների ղեկավարները նշել են, որ ստատուս քվոն պետք է փոխվի, այն չի կարող պահպանվել: [Եվրահանձնաժողովի] Նախագահ Բարոզուի հետ մեր հանդիպման ժամանակ հատուկ նշվել է, որ ստատուս քվոն պետք է փոխվի: Իսկ ստատուս քվոն, իր հերթին, նշանակում է օկուպացված տարածքների ազատում: Մենք հանդես ենք գալիս դրա օգտին, մենք ձգտում ենք դրան», - ասել է Ադրբեջանի նախագահը:

«Հայաստանը, հակառակը, ձգտում է հնարավորինս երկար պահպանել ստատուս քվոն: Իսկ այժմ, եթե խոսքը ստատուս քվոյի փոփոխության մասին է, ապա եկել է Ադրբեջանի տարածքները ազատելու եւ խաղաղություն հաստատելու ժամանակը: Այդ ժամանակը արդեն եկել է», - հայտարարել է Ալիեւը` հավելելով. - «Այսինքն` դա անչափ կարեւոր է մեզ համար: Եթե այդ հիմնախնդիրը չլիներ, ապա պատկերացրեք, թե ինչպես կարող էր զարգանալ Ադրբեջանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG