Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստան է այցելելու ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի փոխտեղակալը


Սելեսթ Վոլանդերը 2009 թվականի դեկտեմբերին Հայաստան կատարած այցի ժամանակ

Սելեսթ Վոլանդերը 2009 թվականի դեկտեմբերին Հայաստան կատարած այցի ժամանակ

Երկուշաբթի օրը Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդունելու է տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւան ժամանող` Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարի Ռուսաստանի, Ուկրաինայի ու Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Սելեսթ Վոլանդերին: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը:

Հանդիպման օրակարգի վերաբերյալ Կարապետյանը մանրամասներ չհաղորդեց:


Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG