Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է մայրաքաղաքի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ «Կենտրոն» ենթակայան, որտեղ Հանրապետության ղեկավարին ներկայացվել է շտապ բժշկական օգնության ծառայության արդիականացմանն ուղղված միջոցառումների կատարման ընթացքը:

Կառավարության որոշմամբ ընդունված «ՀՀ շտապ բժշկական օգնության ծառայության արդիականացման ռազմավարության» եւ այդ ռազմավարության միջոցառումների իրականացման ժամանակացույցի համաձայն, նախատեսված է արդիականացնել շտապօգնության ավտոպարկը, ներդնել շտապօգնության գործակարգավարական միասնական համակարգ, գլոբալ նավիգացիոն համակարգ, մոնիտորինգի համակարգ, մշակել ծառայության համապատասխան չափորոշիչներ, իրականացնել կադրերի կրթման եւ վերապատրաստման ծրագրեր, որոնց մի մասն արդեն կատարվել է, իսկ մի մասը` ընթացքի մեջ է:

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը ՀՀ կառավարությանն է տրամադրել շտապ օգնության 88 մեքենա, որի հանձնման-ընդունման վերաբերյալ փաստաթուղթն այսօր նախագահի այցի ժամանակ չինական կողմի հետ ստորագրել է առողջապահության նախարարը:

Նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն, Սերժ Սարգսյանը շրջել է «Շտապբուժօգնություն» ՓԲԸ «Կենտրոն» ենթակայանի հիմնանորոգված շենքում, գործակարգավարական կենտրոնում դիտել գլոբալ նավիգացիոն համակարգով զինված շտապ օգնության մեքենաների հետ կարգավարական աշխատանքը, զրուցել բուժանձնակազմի հետ:

Ենթակայանի բակում ցուցադրվել են նաեւ նոր գծային շտապ օգնության ավտոմեքենաներն ու ռեանիմոբիլները, ներկայացվել են բժշկական սարքավորումների աշխատանքային հնարավորությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG