Մատչելիության հղումներ

Հայ Յեղափոխական Դաշնակցության ղեկավար անդամ Հրայր Կարապետյանը «մեծ սպասումներ չունի» հունիսի 24-ին Կազանում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից:

«Ես անկեղծ ասեմ` մեծ սպասումներ չունեմ: Ցավոք սրտի եմ ասում, որովհետեւ ոչ մի կուսակցություն, նույնիսկ ամենաազգային կուսակցությունը, որը ես եմ, իմ կարծիքով, ներկայացնում այստեղ, չի ուզում պատերազմ: Մենք էլ չենք ուզում: Մենք ուզում ենք խնդրի խաղաղ կարգավորում: Բայց չենք ուզում [որ դա լինի] ի հաշիվ մեր ժողովրդի, ի հաշիվ ճակատագրի», - լրագրողների հետ հանդիպմանը հինգշաբթի օրը հայտարարեց ՀՅԴ ղեկավար անդամ, Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը:

Նա կրկին հնչեցրեց Դաշնակցության կարծիքը, այն է` անընդունելի է Լեռնային Ղարաբաղում տարածքների զիջումը. - «Այսօր խոսել տարածքների զիջման, տարածքներ հանձնելու մասին, կարծում եմ, որ միամտություն կլինի մեր կողմից: Որովհետեւ կյանքը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր հնարավորություն ադրբեջանական կողմը օգտագործում է` է'լ ավելի սաստկացնելու ռազմատենչ հայտարարությունների հնարավորությունը, եւ առավել եւս` ռազմական գործողությունների հնարավորությունը»:

Կարապետյանը բերեց Ստեփանակերտի օդանավակայանի օրինակը. - «Երբ գործարկման մասին սկսեց խոսվել, անմիջապես սկսեցին մեզ սպառնալ, թե` կգնդակոծենք, կհարվածենք ձեր ինքնաթիռներին եւ այլն: Պատկերացրեք, վաղը եթե տարածքները հանձնվեն, եւ նրանք մոտենան, պարզ է, որ ռազմական վտանգը ավելի է մեծանալու»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG