Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսաստանի ԱԳՆ. «Կազանի հանդիպումը կոչված է սահմանագծի դեր խաղալ»


Ռուսաստանի արտգործնախարարությունը այսօր հայտարարությամբ է հանդես եկել ուրբաթ օրը Կազանում կայանալիք` Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման կապակցությամբ:

Հայտարարությունում, որը տեղադրված է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական կայքէջում, մասնավորապես, ասված է. - «Այդ հանդիպումը կոչված է սահմանագծի դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Մենք սպասում ենք, որ Բաքուն եւ Երեւանը կառուցողաբար կարձագանքեն մայիսի 26-ին Դովիլում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների` Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի նախագահների արած հայտարարությանը, որում պարունակվում է Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներին ուղղված կոչ` քաղաքական կամք ցուցաբերել եւ կազանյան գագաթնաժողովի ընթացքում ավարտել Ղարաբաղյան կարգավորման Հիմնարար սկզբունքների նախագծի քննարկումը»:

«Փաստաթուղթը, որը քննարկվելու է Կազանում, կողմերի եւ համանախագահ երկրների համատեղ աշխատանքի կարեւոր փուլի արդյունքն է, առաջ շարժվելու եւ համընդգրկուն Խաղաղ համաձայնագրի հետագա նախապատրաստման իրական հիմք է ներկայացնում», - ասված է հայտարարությունում:

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը ակնկալում է, որ «այդ հիմքի վրա կողմերը կհանգեն համաձայնության` ի շահ ամբողջ տարածաշրջանի խաղաղության, բարգավաճման եւ զարգացման»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG