Մատչելիության հղումներ

«Շիրակ կենտրոն» հկ-ն խախտումներ է բացահայտել բնակարանաբաշխման ոլորտում


Բնակարանների հանձնման արարողություն Գյումրիում, արխիվային լուսանկար
Բնակարանների հանձնման արարողություն Գյումրիում, արխիվային լուսանկար
Գյումրիում անօթեւանների հերթացուցակում այս պահին 3210 ընտանիք է հաշվառված, սակայն այս տարի կառուցվում է 1756 բնակարան:

Նախորդ տարի Գյումրիում շահագործման է հանձնվել 1056 բնակարանը, այսինքն ստացվում է, որ խոստացված 3030 բնակարանի փոխարեն Գյումրիում կառուցվում է 2806 բնակարան` 224 բնակարանով պակաս:

Գյումրիում գործող «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպությունը, որը մոնիտորինգ է անցկացնում, թե ինչպես է իրականացվում բնակարանների բաշխման գործընթացը եւ զբաղվում է անօթեւան ընտանիքների հարցերով, մի շարք բացահայտումներ է արել: Դրանցից առաջինը այն է, որ կարելի էր եւ ժամանակին բնակարանի փոխհատուցում ստանալ եւ կրկին անօթեւան հերթացուցակում հայտնվել:

«Մարդիկ բնակարանների գնման վկայականներ (ԲԳՎ) են ստացել, իսկ պաշտոնյաները հորդորել են, ասել են եկեք ԲԳՎ ստացեք, մենք կձեւակերպենք, գումարը կկիսենք, ձեր ընտանիքից որեւէ մեկը էլի կմնա անօթեւանների հերթացուցակում: Մարդիկ համոզվելով` գնացել, ԲԳՎ-ն ստացել են, գումարը ծախսել են: Հիմա երբ նայում ենք գործերը, իրենց փլված շենքի դիմաց այդ ընտանիքը այլեւս փոխհատուցված է, եւ ստացվում է, որ ընդամենը մի քանի կոպեկի դիմաց իրենք զրկվել են բնակարանից: Դուրս է գալիս, որ նախկինում փոխհատուցված ընտանիքներ են հայտնվել հերթացուցակում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասում է «Շիրակ կենտրոն» հկ-ի նախագահ Վահան Թումասյանը;

Ըստ Թումասյանի` նախնական դիտարկմամբ մոտ 500 ընտանիքի գործ կմերժվի կամ ժամանակին փոխհատուցում ստանալու, կամ էլ ոչ լիարժեք փաստաթղթեր ներկայացնելու պատճառաբանությամբ:

Կենտրոնը նաեւ բացահայտել է, որ անօթեւանը կարող էր բնակարանից հրաժարվել եւ կրկին մնալ հերթացուցակում, բայց թե հետագայում ինչպես է տնօրինվել նրան հասանելիք բնակարանը, կենտրոնն առայժմ չի կարողանում ճշտել` չբացառելով, որ տվյալ բնակարանները պարզապես յուրացվել են:

Անցած տարի բաշխված 1056 բնակարաններից 12 անօթեւան ընտանիք բնակարանը հետ է վերադարձրել:

«Ի՞նչ է լինելու այդ 12 ընտանիքների հետ», - հարցնում է Թումասյանը. - «Եթե մենք հիմա չուսումնասիրենք, թեեւ անմեղության կանխավարկածը չենք ուզում խախտել, բայց հնարավոր կլինի յուրացնել այդ բնակարանները»:

please wait

No media source currently available

0:00 0:04:37 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG