Մատչելիության հղումներ

logo-print

Նալբանդյան. Հայ-թուրքական գործընթացը Ղարաբաղի հետ կապելու համաձայնություն չի եղել


Էդվարդ Նալբանդյան

Էդվարդ Նալբանդյան

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը չորեքշաբթի օրը Ստրասբուրգում լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ԵԽԽՎ-ի նախագահ Մեւլութ Չավուշօղլուի օրերս հնչեցրած հայտարարությանը, թե հայ - թուրքական հարաբերությունների կարգավորումը կապված է ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ, եւ այդ մասին իբր թե բանավոր համաձայնություն է եղել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ, ինչը նաեւ հաստատվել է այլ երկրների արտգործնախարարների, պետքարտուղարի կողմից:

Հայաստանի արտգործնախարարը, մասնավորապես, ասաց. - «Դա իհարկե պարզունակ աղավաղում է: Հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել եւ ընթացել է այն փոխադարձ պայմանավորվածությամբ եւ հասկացողությամբ, որ գործընթացը պետք է ընթանա առանց նախապայմանների, եւ դա էր նաեւ պատճառը, որ արձանագրությունների մեջ որեւէ նախապայման չկա»:

Էդվարդ Նալբանդյանը հավելեց, որ արձանագրությունների ստորագրմանը ներկա բոլոր արտգործնախարարները բազմիցս կոչ են արել առանց նախապայմանների վավերացնել եւ իրագործել պայմանավորվածությունները, իսկ Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ Հայաստանն իր ճանապարհն անցել է, գնդակը գտնվում է Թուրքիայի դաշտում, որը եւ պետք է կատարի իր ստանձնած պարտավորությունները:

«Այնպես որ, չեմ կարծում, թե տեղին է ապարդյուն փորձեր կատարել պատասխանատվությունը այլ կողմի վրա դնելու իմաստով», - եզրափակեց Հայաստանի արտգործնախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG