Մատչելիության հղումներ

Շփման գծում ադրբեջանցի զինվոր է վիրավորվել


Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Աղդամի շրջանի Մարզլի բնակավայրի մոտակայքում, երեկ ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել:

Ինչպես ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությանը հայտնել են երկրի պաշտպանության նախարարությունից, 19-ամյա զինծառայող Յուսիֆ Իմանովը վիրավորվել է ոտքից եւ տեղափոխվել է հոսպիտալ: Նրա վիճակը գնահատվում է բավարար:

Ադրբեջանի ռազմական գերատեսչության պնդմամբ` զինվորը վիրավորվել է հայկական կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG