Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ-ի Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում կարճ անդրադարձ է եղել Հայաստանին


Ստրասբուրգում այսօր տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիտորինգի հանձնաժողովի նիստ, որի ընթացքում կարճ անդրադարձ է եղել նաեւ Հայաստանին։

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, նիստի՝ Հայաստանին վերաբերող մասը տեւել է շատ կարճ։ Զեկույցով հանդես է եկել Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտը, ով խոսել է երկրում առկա իրավիճակի, հայտարարված համաներման, իշխանություն-ընդդիմություն երկխոսության եւ իրականացվող օրենսդրական բարեփոխումների, մասնավորապես՝ Ընտրական օրենսգրքի մասին։

«Ելույթի վերջնական կարծիքը այն էր, որ թերեւս մեկ հարց շարունակում է մնալ Պրեսկոտի ուշադրության ներքո։ Դա՝ Մարտի 1-ի գործով ընթացող քննությունն է», - նշեց Դավիթ Հարությունյանը։

Դավիթ Հարությունյանը հավելեց, որ հանդես գալով պատասխան ելույթով՝ ինքը ներակայացրել է այն աշխատանքը, որը կատարում է Ազգային ժողովի պետաիրակավան հանձնաժողովը՝ մշտադիտարկում իրականացնելով, անդրադարձել է նաեւ ոստիկանության բարեփոխումների ընթացքին։

Հայաստանյան պատվիրակությունից ելույթ է ունեցել նաեւ Արմեն Ռուստամյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG