Մատչելիության հղումներ

logo-print

Երեւանի պետական համալսարանի նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը երեքշաբթի օրը վերընտրվեց ռեկտորի պաշտոնում:

Մայր բուհի խորհրդի` քվեարկությանը մասնակցած 69 անդամներից 60-ը իրենց քվեները տվել էին Սիմոնյանի օգտին:

«Բաց, միանգամայն դեմոկրատական սկզբունքներով ընթացող շրջան է եղել, եւ քվեարկությունն էլ դեմոկրատական պայմաններում է ընթացել: Նման պայմաններում, իհարկե, պետք է դեմ էլ լինի…», - քվեարկության արդյունքների հրապարակումից անմիջապես հետո «Ազատություն» ռադիոկայանին ասաց վերընտրված ռեկտորը:

Սիմոնյանը, հիշեցնենք, առաջադրված միակ թեկնածուն էր: Վերընտրվելու համար նախկին ռեկտորը պետք է ստանար բուհի խորհրդի կազմի անդամների ձայների 50 տոկոսից ավելին: ԵՊՀ խորհրդում ուսանողները (բուհի ուսանողական խորհուրդը) ունեն ձայների մեկ քառորդը:

Ուսխորհրդի նախագահ Ցոլակ Հակոբյանը, ով նախկինում քննադատում էր բուհի ղեկավարությանը, այսօր քվեարկել է Արամ Սիմոնյանի օգտին:

«Այո, կողմ եմ քվեարկել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Հակոբյանը` փաստարկելով. - «Բնականաբար, կան որոշակի դժգոհություններ, բայց, մեր կարծիքով, դժգոհությունները չեն լուծվում դեմ քվեարկելով»:

«Ինչ վերաբերում է նախկին հայտարարություններին», - շարունակեց նա, - «մենք երբեւիցե հայտարարություն չենք արել, թե չենք ցանկանում աշխատել պարոն Սիմոնյանի հետ: Նույնիսկ ամենաթեժ, ամենակոնֆլիկտային ժամանակահատվածում մեր կողմից չի եղել նման հայտարարություն»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG