Մատչելիության հղումներ

logo-print

ԱՄՆ-ի նախագահության հավանական թեկնածուի հայրը օգնել է Հայաստանին


Ջոն Հանթսման

Ջոն Հանթսման

Չինաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան, Յութայի նախկին նահանգապետ 51-ամյա հանրապետական Ջոն Հանթսմանը մտադիր է առաջադրվել 2012 թվականի նախագահական ընտրություններում։

Ինչպես եւ հանրապետական մեկ այլ հավանական թեկնածու Միթ Ռամնին, Հանթսմանը նույնպես դավանանքով մորմոն է։

«Ասոշեյթեդ պրեսս» լրատվական գործակալության փոխանցմամբ, վերջերս ԱՄՆ-ում անցկացվել է մի հարցախույզ, որի արդյունքների համաձայն, հինգ ամերիկացիներից մեկը մտադիր է մորմոն-թեկնածուի դեմ քվեարկել։ Հանթսմանն իր վարկանիշով առայժմ զիջում է Ռամնիին։

Մորմոն գործարար ու բարերար ավագ Ջոն Հանթսմանը

Ջոն Հանթսմանի հայրը` ավագ Ջոն Հանթսմանը, ամերիկացի մեծահարուստ գործարար է եւ բարերար, «Հանթսման Կորպորացիայի» նախագահ։ Նա էլ մորմոն է։

1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո Հանթսման-ավագը օգնություն է տրամադրել Հայաստանին։ Նրա աջակցությամբ աղետի գոտում կառուցվել են բնակարաններ, դպրոցներ, 1993-94 թվականների դաժան ձմռան ամիսներին Հայաստան պարեն եւ վառելիք է է հասցվել։

Հանթսմանի հիմնադրամը Յութայի համալսարանում հայաստանցի ուսանողների համար տեղեր է հատկացրել։

Բարերարը մի առիթով ասել է. - «Ես հայ չեմ, բայց դա նշանակություն չունի, երբ խոսքը բարեգործության եւ մարդասիրության մասին է, դու գույներ այլեւս չես ճանաչում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG