Մատչելիության հղումներ

Հայաստանի ԱԱԽ-ի քարտուղարը Թեհրանում հակաահաբեկչական խորհրդաժողովի կմասնակցի


Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հունիսի 24-ին մեկնելու է Իրան` մասնակցելու հաջորդ օրը Թեհրանում մեկնարկող «Պայքար ահաբեկչության դեմ» միջազգային խորհրդաժողովին: Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավար Արտաշես Ավոյանը:

Հունիսի 19-ին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հեռախոսազրույցներ էր ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի իր գործընկերների հետ՝ քննարկելով իրավիճակը տարածաշրջանում:

Իսկ մինչ այդ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Ահմադինեժադը պատրաստվում էր հունիսի 6-ին այցելել Հայաստան, սակայն վերջին պահին կողմերի փոխադարձ համաձայնությամբ այցը հետաձգվեց:


Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG