Մատչելիության հղումներ

Վրաստան ամերիկյան ռազմանավ է ժամանել


Վրացական լրատվամիջոցները հաղորդում են, որ համատեղ զորավարժությունների նպատակով Վրաստան է ժամանել ամերիկյան ռազմածովային ուժերի մեկ ռազմանավ:

Վրաստանում ամերիկյան դեսպանության տարածած հաղորդագրության համաձայն` Բաթումիի նավահանգիստ ժամանած «Մոնթերեյ» անունը կրող ռազմանավը, որը համալրված է բալիստիկ հրթիռի պաշտպանական համակարգով, եռօրյա վարժանքներ կանցկացնի ցամաքային ծառայության տեղի սպաների շրջանում:

Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, թե նման քայլերը պաշտոնական Մոսկվան դիտարկում է որպես սպառնալիք իր անվտանգությանը:

Վրաստանի փոխարտգործնախարարը, սակայն, ասել է, թե դա Ռուսաստանի հետ որեւէ կապ չունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG