Մատչելիության հղումներ

Վրաստանը պահանջում է վերադարձնել ձերբակալված քաղաքացիներին


Վրաստանի արտգործնախարարությունը Ռուսաստանից եւ Հարավային Օսիայից պահանջել է «անհապաղ եւ առանց որեւէ պայմանի» վերադարձնել իր քաղաքացիներին, ովքեր ձերբակալվել են հունիսի 18-ին:

Վրացական կողմի տվյալներով, Օնսկի շրջանի 10 բնակիչներ ձերբակալվել են Սուրբ Գեորգի մատուռի մոտ, որը գտնվում է Հարավային Օսիայի սահմանի մոտ` կրոնական տոն նշելիս:

Իր հերթին, պաշտոնական Ցխինվալին հայտարարում է, որ Վրաստանի քաղաքացիները ապօրինի կերպով հատել են սահմանը եւ նրանց նկատմամբ քննչական գործողություններ են իրականացվում:


Տաթեւիկ Լազարյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG