Մատչելիության հղումներ

Հայաստանում 5-րդ անգամ կմեկնարկի կիբերսպորտի ազգային բաց առաջնությունը


«Համակարգչային խաղերի հայաստանյան ազգային հինգերորդ բաց առաջնության մեկնարկը» կկայանա երկու օրից` հունիսի 22-ին: Այս տարի գրանցումն անցկացվել է 2 փուլով` առցանց եւ ոչ առցանց: Երեկ երեկոյան ավարտված օնլայն գրանցվածների թիվը շուրջ 260 հոգի է` 4 մարզաձեւերից: Գրանցվածների շարքում կան նաեւ մարզերի բնակչներ, հիմնականում Գյումրիից եւ Վանաձորից:

Աշխարհում լայն տարածում ունեցող համակարգչային սպորտը` կիբեռսպորտը, արդեն 5 տարի է, ինչ հայտնի է նաեւ համակարգչային խաղերի հայազգի սիրահարներին: Աշխարհում անցկացվում են նաեւ կիբերսպորտի առաջնություններ ու միջազգային մրցաշարեր: 2007 թվականի աշխարհի առաջնության ընտրական եւ եզրափակիչ փուլի մրցումներին, օրինակ, ընդհանուր առմամբ մասնակցել են 70 երկրների շուրջ 1.5 մլն ներկայացուցիչներ:

«Համակարգչային խաղերի հայաստանյան ազգային հինգերորդ բաց առաջնության մեկնարկը» կկայանա երկու օրից` հունիսի 22-ին: Այս տարի գրանցումն անցկացվել է 2 փուլով` առցանց եւ ոչ առցանց: Երեկ երեկոյան ավարտված օնլայն գրանցվածների թիվը շուրջ 260 հոգի է` 4 մարզաձեւերից: Գրանցվածների շարքում կան նաեւ մարզերի բնակչներ` հիմնականում Գյումրիից եւ Վանաձորից:

«Կիբերսպորտի ազգային պրոֆեսիոնալ լիգայի» նախագահ Էդգար Սահակյան. - «Մեր այս տարվա սպասելիքները գերազանցվեցին մոտ 70 տոկոսով: Մասնակցությունը դեռ չի ավարտվել, այն մարդիկ, ովքեր դեռ չեն հասցրել գրանցվել օնլայն, կարող են հասցնել գրանցվել. Դեռ խաղային տեղեր ունենք»:

Էդգար Սահակյանի խոսքով, եթե նախորդ տարիներին ինտերնետի թույլ արագության պատճառով Հայաստանին ոչ միշտ էր հաջողվում միջազգային բարձր արդյունքներ գրանցել, ապա այս տարի պատկերն առավել հուսադրող է:

Առաջնությունը միաժամանակ հանդիսանում է միջազգային World Cyber Games համակարգչային եւ վիդեո խաղերի ամենամեծ փառատոնի հայաստանյան նախընտրական փուլը: Այն տեղի կունենա հունիսի 22-26-ը: Այս տարի պաշտոնական մարզաձեւեր են ընտրված FIFA11 եւ StarCraft 2, իսկ ոչ պաշտոնական` Counter-Strike1.6 եւ WarCraft3-DotA:

Մրցաշարին կարող են մասնակցել 3 տարեկանից սկսած համակարգչային խաղերում հմտացած մարդիկ:

Կիբերսպորտի ազգային պրոֆեսիոնալ լիգայի նախագահն ասաց, որ նախորդ տարի ամենակրտսեր մասնակիցը 10-ամյա մի տղա է եղել, ով արժանացել է հատուկ մրցանակի: Այս տարի ամենակրտսեր մասնակիցը 11 տարեկան է: Մրցաշարին մասնակցելու համար տարիքային սահմանափակում կա միայն խաղերի ընտրության հարցում:

«Մաքսլիբերթի»-ի հարցին, թե որքանով է խաղերի վաճառքի առումով հաշվի առնվում գնորդի տարիքը` զրուցակիցս ասաց, որ ի տարբերություն աշխարհի զարգացած երկրների` Հայաստանում այսօր այդ հանգամանքն անտեսվում է:

Այս տարվա մրցանակային ֆոնդը կազմում է մոտ 3 մլն 600 հազար դրամ, ինչը, ըստ Էդգար Սահակյանի, նախորդ տարիների մրցանակային ֆոնդերի եռապատիկն է:

Մրցանակներն են` մոնիտորներ, նոթբուքեր եւն նեթբուքեր: FIFA11 եւ StarCraft-ի հաղթողները դեկտեմբերի 8-11-ը կորեական Բուսան քաղաքում կներկայացնեն Հայաստանը խաղերի գլխավոր եզրափակչին:
Հայաստանում 5-րդ տարին կմեկնարկի կիբերսպորտի ազգային բաց առաջնությունը
please wait

No media source currently available

0:00 0:06:07 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG