Մատչելիության հղումներ

Օջալանը երկարաձգում է զինադադարը


Քուրդ ապստամբները հայտարարել են, որ իրենց առաջնորդը մի քանի ամսով երկարաձգել է հրադադարը:

Աբդուլա Օջալանը այսօր հրապարակված հայտարարությամբ նաեւ կոչ է արել Թուրքիայի նորընտիր խորհրդարանին անմիջապես ձեռնամուխ լինել սահմանադրական փոփոխություններին` հաշվի առնելով քուրդ փոքրամասնության պահանջները:

Ավելի վաղ Օջալանը հայտարարել էր, որ հրադադարը կպահպանվի մինչեւ հունիսի 15-ը` նախազգուշացնելով, որ «կակտիվացնեն գործողությունները` եթե Թուրքիայի կառավարությունը չհամաձայնի բանակցել համակարտությանը վերջ դնելու շուրջ»:

Օջալանը քուրդ զինյալներին կոչ է արել խուսափել բախումներից, ընդամենը պաշտպանվել հարձակման ենթարկվելու դեպքում:

1984-ից ի վեր հակամարտությանը զոհ են գնացել տասնյակ հազարավոր մարդիկ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG