Մատչելիության հղումներ

IBM տեխնոլոգիաների ներդրման ծրագրերի մասնագետ Արծրուն Մարտիրոսյանը նշում է, որ ստորագրությունը կհամարվի էլեկտրոնային ստորագրություն միայն այն դեպքում, եթե պլանշետների` էլեկտրոնային տարբեր սարքավորումների միջոցով վերցված ստորագրությունը թվայնացվի, ապա կոդը օգտագործվի որպես ստորագրություն:

Հայաստանում էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին օրենքը շրջանառության մեջ մտավ 2005 թվականից:

Ներկայումս ԷԿԵՆԳ բաց բաժնետիրական ընկերությունը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային ստորագրություններ տրամադրող միակ հավատարմագրված կենտրոնը, որը հիմնադրվել է 2009 թվականին ՀՀ Կառավարության կողմից:

ԷԿԵՆԳ ընկերության սպասարկման բաժնի մենեջեր Արմինե Աբելյանը նշում է. - «Էլեկտրոնային ստորագրությունների կիրառությունը թույլ է տալիս ժամանակի մեջ կատարել խնայողություն, խուսափել ավելորդ հերթերից եւ ընդամենը աշխատասենյակից համակարգչի միջոցով ներկայացնել հարկային հաշվետվություններ կամ այլ փաստաթղթեր»:

էլեկտրոնային ստրոագրություն կիրառում են մոտավորապես 6000 կազմակերպություններ: Այս տարվա հուլիսի 1-ից դրանց թիվը կավելանա, քանի որ մի շարք կազմակերպություններ պարտադիր կերպով կանցնեն էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության` եթե նրանց ֆինանսական շրջանառությունը գերազանցի 58 միլիոնը:

Էլեկտրոնային ստորագրությունները ձեռք են բերում մեկ տարի ժամկետով: Առաջին տարին հաճախորդը պետք է վճարի 15 000 դրամ, իսկ հաջորդ տարիների համար 5000 դրամ սպասարկման վճար:

Էլեկտրոնային ստորագրություններ չեն տրամադրվում միայն այն անձանց, ովքեր չեն ներկայացնում սոցիալական քարտ կամ անձնագիր:

ԷԿԵՆԳ ընկերությունը հնարավորություն է տալիս իրենց կայքի միջոցով ձեռք բերել թվային ստորագրություն` լրացնելով հատուկ հայտ` գրանցելով ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տվյալները:

IBM տեխնոլոգիաների ներդրման ծրագրերի մասնագետ Արծրուն Մարտիրոսյանը նշում է, որ այս ծրագիրը եւս զերծ չի մնա համակարգչային հանցագործներից, եթե ե'ւ լոկալ, ե'ւ ընդհանուր ցանցում մշակված չէ լավ հակավիրուսային ծրագիր:
XS
SM
MD
LG