Մատչելիության հղումներ

logo-print

Սիրիայի նախագահը «ավազակների խմբերին» մեղադրել է անկարգությունների համար


Այսօր ելույթով հանդես է եկել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը` անդրադառնալով երկրում տիրող իրավիճակին:

Բողոքի ցույցերը Սիրիայում շարունակվում են 4 ամիս: Այս ընթացքում անվտանգության ուժերի հետ բախումներում ավելի քան 1000 մարդ է զոհվել, մի քանի հազարը ձերբակալվել են:

Իր ելույթում նախագահը ասել է, թե Սիրիան պատմական պահ է ապրում, որը բաժանում է անցյալը ապագայից: Ալ-Ասադը նշել է, որ իրենց օրինական պահանջներն առաջադրող ցուցարարների եւ վանդալների միջեւ պետք է տարբերություն լինի: Նախագահը երկրում տիրող իրավիճակի համար մեղադրել է խաղաղ ցուցարարների շարքերը թափանցած «ավազակների խմբերին»:

Սիրիայի նախագահն իր ելույթում նաեւ ցավակցություն է հայտնել բողոքի ակցիաների ընթացքում զոհվածների հարազատներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG