Մատչելիության հղումներ

Միջազգային հանրությունը ցավակցություններ է հայտնում Ելենա Բոների մահվան կապակցությամբ


Միջազգային հանրությունը ցավակցություններ է հայտնում Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր ակադեմիկոս Անդրեյ Սախարովի այրու` հայտնի իրավապաշտպան Ելենա Բոների մահվան կապակցությամբ:

Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել, որում Բոների գործունեությունը բնութագրել է իբրեւ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային շարժման կարեւոր մաս:

Ավելի վաղ Ելենա Բոների հիշատակը հարգել է Եվրամիության ղեկավարությունը: Եվրախորհրդարանի ղեկավար Եժի Բուզեկը հայտարարել է, որ «աշխարհը կորցրեց մարդու իրավունքների ամենահետեւողական պաշտպաններից մեկին»:

Ելենա Բոները մահացել է շաբաթ օրը Միացյալ Նահանգներում: Նա 88 տարեկան էր:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG