Մատչելիության հղումներ

Սիրիայի նախագահը հանդես կգա ելույթով


Այսօր ելույթով հանդես կգա Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը` անդրադառնալով երկրում տիրող իրավիճակին:

Բողոքի ցույցերը Սիրիայում շարունակվում են 4 ամիս: Այս ընթացքում անվտանգության ուժերի հետ բախումներում ավելի քան 1000 մարդ է զոհվել, մի քանի հազարը ձերբակալվել են:

Երկրի հյուսիսային հատվածներում անկարգությունները վերածվել են զինված հակամարտության:

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս է ժամանել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավարը: Նա Սիրիայի իշխանությունների հետ քննարկում է հումանիտար իրավիճակը երկրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG