Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն չի բացառել, որ անսարք հրթիռը Լիբիայում խաղաղ բնակիչների մահվան պատճառ է դարձել


ՆԱՏՕ-ն չի բացառել, որ Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի ռմբակոծության արդյունքում կարող էին զոհվել խաղաղ բնակիչներ: Կառույցի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ, ամենայն հավանականությամբ, արձակված հրթիռներից մեկը տեխնիկական պատճառներով շեղվել է թիրախից, ինչը կարող էր քաղաքացիական անձանց մահվան պատճառ դառնալ:

Ավելի վաղ Լիբիայի իշխանությունները ՆԱՏՕ-ին մեղադրել էին 9 անձանց մահվան համար:

Միեւնույն ժամանակ, ապստամբ ուժերի կողմից վերահսկվող Միսուրատա քաղաքի մերձակայքում կիրակի օրը կրկին մարտեր են տեղի ունեցել: Ապստամբների պնդմամբ, երկրի նախագահ Մուամար Քադաֆիին հարող ուժերի կողմից բացված կրակի արդյունքում 9 մարդ զոհվել է, ավելի քան 50-ը մարմնական վնասվածքներ է ստացել:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG