Մատչելիության հղումներ

Նախագահ Սարգսյանը խորհրդակցություն է հրավիրել Համահայկական խաղերի վերաբերյալ


Օգոստոսին կայանալիք 5-րդ Համահայկական խաղերին ընդառաջ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն, որին մասնակցել են Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի անդամներ, ՀՀ նախարարներ եւ փոխնախարարներ, Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը, ՀՀ մի շարք գերատեսչությունների ղեկավարներ:

Նախագահի մամուլի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրել է խաղերի կազմակերպման ուղղությամբ կատարվող նախապատրաստական աշխատանքների ընթացքը:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է Համահայկական խաղերը բարձր մակարդակով անցկացնելու կարեւորությունը եւ տվել համապատասխան հանձնարարականներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG