Մատչելիության հղումներ

Շվեդիայում նախկին անտառահատը միլիոնատեր է դարձել՝ Այվազովսկու նկարի միջոցով


Այվազովսկու «Բոմարսունդի ճակատամարտը» կտավը

Այվազովսկու «Բոմարսունդի ճակատամարտը» կտավը

Շվեդական Ուպսալա քաղաքում ավելի քան մեկ միլիոն դոլարով վաճառվել է հանրահայտ գեղանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Բոմարսունդի ճակատամարտը» կտավը: Ընդ որում, նկարի տերը գաղափար անգամ չի ունեցել դրա արժեքի մասին, եւ ի թիվս այլ հնաոճ իրերի այն հանձնել է փոքրիկ աճուրդային տներից մեկի հայեցողությանը:

Ինչպես գրում է տեղական The Local պարբերականը, կտավը վաճառքի է հանել Շվեդիայի շարքային քաղաքացիներից մեկը, որն այն ժառանգել է հանգուցյալ տիկնոջից եւ տասնամյակներ շարունակ անուշադրության մատնել: Նոր տուն տեղափոխվելուց հետո, սակայն, կտավի տերը՝ պարբերականի հաղորդմամբ, նախկին անտառահատը, որոշել է ազատվել անպետք իրերից, եւ դրանց շարքում նաեւ աճուրդային տուն ուղարկել պատից կախված նկարը:

«Վաճառեք՝ ինչ հնարավոր է, մնացյալն ուղարկեք Կարմին Խաչին», - գրել է շվեդը: Վերջինիս զարմանքը, սակայն, աննկարագրելի է եղել, երբ աճուրդային տան ներկայացուցիչները նշել են կտավի մեկնարկային արժեքը՝ ավելի քան մեկ միլիոն դոլար», - գրում է շվեդական պարբերականը:

«Նա անսպասելիությունից վեր թռավ, ապա կրկին նստեց աթոռին՝ հայտարարելով՝ «դուք ծաղրում եք, հաստատ չի կարող նման բան պատահել», - պատմել է աճուրդային տան ներկայացուցիչը:

Ըստ հաղորդագրության, կտավն աճուրդում գնել է ռուս արվեստասերներից մեկը՝ 1.2 միլիոն դոլարով:
XS
SM
MD
LG