Մատչելիության հղումներ

Հայաստանի բուժհիմնարկները Չինաստանի օգնությամբ կհամալրվեն շուրջ 90 ավտոմեքենաներով


Կառավարությունը այսօր հաստատեց Չինաստանի կառավարության հետ ավելի վաղ ստորագրված պայմանագրով Հայաստանին նվիրաբերված շտապ օգնության գծային մեքենաների, շտապ օգնության ռեանիմոբիլների եւ դրանց օժանդակ սարքավորումների ցանկը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ շտապ օգնության մոտ 9 տասնյակ ավտոմեքենաների ստացումը որակական էական փոփոխություն կառաջացնի բնակչության բուժսպասարկման ոլորտում։

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում նշվում է, որ վերջին 20 տարվա ընթացքում բուժհիմնարկները դեռեւս այսպիսի համալրում չէին ստացել։


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG