Մատչելիության հղումներ

Հանքավանում հյուրանոցային համալիր է բացվել


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ ներկա է գտնվել Հանքավանի «Անի Ռեզորթ» հյուրանոցային համալիրի բացմանը: Վարչապետը շրջել է հանգստյան տան տարածքով, ծանոթացել պայմաններին ու առաջարկվող ծառայություններին:

Տիգրան Սարգսյանը կարեւորել է ամերիկահայ գործարար Սեդրակ Աճեմյանի ներդրումը Հայաստանում եւ հույս հայտնել, որ այն օրինակելի կլինի սփյուռքահայ մյուս գործարարների համար: Վարչապետը ընդգծել է, որ ներդրումը կատարվել է ոչ թե Երևանում, այլ մարզում, ինչը խթանելու է տարածքային համաչափ զարգացումը:

Հանգստյան տունը վերակառուցվել է նախկին «Էրեբունի» հանգստավայրի հիմքի վրա: «Անի Ռեզորթ» հյուրանոցային համալիրի շինարարության ընթացքում կատարված ներդրումների ծավալը կազմել է ավելի քան 7 միլիոն դոլարին համարժեք գումար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG