Մատչելիության հղումներ

Չեխիայում գործադուլ են անում տրանսպորտի ծառայողները


Չեխիայի ամբողջ տարածքում տրանսպորտի ծառայողները նախազգուշական գործադուլ են հայտարարել։

Մայրաքաղաք Պրահայում մետրոն իր պատմության ընթացքում առաջին անգամ չի աշխատում, վերգետնյա տրանսպորտի միայն 6 տոկոսն է գործում։

Տրանսպորտի համակարգի ծառայողների համոզմամբ, կառավարության առաջարկած թոշակներին եւ առողջության ապահովագրությանը վերաբերող օրինագծերը անարդար են եւ հարվածում են բնակչության մեծ մասին։

Աջակենտրոն կառավարությունը պնդում է, որ բարեփոխումներն անհրաժեշտ են պետական բյուջեի պակասորդը կրճատելու համար։


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG