Մատչելիության հղումներ

Այս տարվա հինգ ամսիների ընթացքում, ինչպես տեղեկացրեց Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության երրորդ վարչության պետի տեղակալ Նելլի Դուրյանը, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ, անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թիվը 32 -ով նվազել է:

«Ընդհանուր առմամբ, հանցագործությունների քանակը 169 դեպք այս տարի է, 201 դեպք նախորդ տարի», - լրագրողների հետ հանդիպմանը հինշաբթի օրը փոխանցեց Դուրյանը` հավելելով, որ նվազել են դեպքերը գրեթե բոլոր տեսակի հանցագործությունների գծով:

Հոգեբան Մարինե Պետրոսյանը նշեց, որ Փորձաքննությունների ազգային բյուրոյին կից շուրջ երկու տարի գործող Քրեաբանության կիրառական հիմախնդիրների կենտրոնը 2009-2010 թվականներին հետազոտություններ է անցկացրել` պարզելու դեռահասների շրջանում կատարվող հանցագործությունների պատճառները: Հետազոտության են ենթարկվել հարյուրից ավելի դատապարտված եւ հաշվառված անչափահասներ:

Հետազոտության արդյունքում առանձնացվել են գերակշռող հանցագործության երկու ձեւեր` «բռնի արգերսիվը» եւ« շահադիտական նպատակներով կատարված հանցագործությունները»:

Նելլի Դուրյանի խոսքով` կանխարգելման աշխատանքների շնորհիվ նվազել է կրկնահանցագործների. - «Այստեղ միայն ոստիկանությունը չի, որ աշխատում է, քանի որ հանցագործություն կատարած անչափահասներից 14-18 տարեկանների մի մասը գտնվում է Արդարադատության նախարարության համապատասխան բաժնի հսկողության տակ: Նաեւ իրենք են իրականացնում այս աշխատանքները»:

Այսօր հաշվառման մեջ են գտնվում մուրացկանությամբ զբաղվող 20 անչափահասներ:

Հաշվառման են վերցվել 4 անչափահաս մարմնավաճառուհիներ: Սակայն մեծ խնդիր կա նաեւ վարքի շեղումներ ունեցող 16-17 տարեկան աղջիկների հետ:

«Այս աղջիկների վերականգնողական աշխատանքի խնդիր ունենք, որտեղ պետք է մեծ աջակցություն տան մեր հոգեբանները, մեր հասարակական, տեղական մարմինները», - նշեց Նելլի Դուրյանը:
XS
SM
MD
LG