Մատչելիության հղումներ

Կոնգրեսական Գաբրիել Գիֆորդսը դուրս է գրվել հիվանդանոցից


Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Գաբրիել Գիֆորդսը, ով 5 ամիս առաջ գլխից վիրավորվել էր զինված հարձակման հետեւանքով, երեկ դուրս է գրվել Թեքսաս նահանգի Հուսթոն քաղաքի հիվանդանոցից:

Կոնգրեսականը ապրելու է մոտակա քաղաքներից մեկում, ամուսնու` ամերիկացի տիեզերագնաց Մարկ Քելիի տանը, եւ նրա բուժումը շարունակվելու է:

Հիվանդանոցի հաղորդագրության համաձայն` Գիֆորդսի առողջական վիճակը բարելավվել է, եւ նա հասել է ապաքինման հաջորդ փուլին:

Հունվարի 8-ին Արիզոնա նահանգի Թուսան քաղաքում կոնգրեսականի անցկացրած հրապարակային միջոցառման մասնակիցների վրա արձակված կրակոցներից 6 մարդ զոհվել է, շուրջ մեկեւկես տասնյակ անձինք, այդ թվում` Գիֆորդսը, վիրավորվել:

Հարձակման համար մեղադրվող 22-ամյա Ջերեդ Լի Լաֆները դատարանի առջեւ չի կանգնել, քանի որ հաստատվել է, որ նա տառապում է շիզոֆրենիայով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG