Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքական երկու տուրիստական գործակալություններ համատեղ նախաձեռնել են հատուկ ճամփորդություններ դեպի Հայաստան:

Թուրք զբոսաշրջիկների համար այս ճամփորդությունները նախատեսված են օգոստոսին:

Tower Turizm գործակալության ղեկավար Դիգրան Ալթունը, թուրքական Hurriyet Daily News պարբերականի հետ զրույցում նշելով, որ հայ - թուրքական սահմանը 1993 թվականից փակ է, ընդգծել է. - «Տարիներ շարունակ զբոսաշրջիկները Հայաստան այցելել են Վրաստանի տարածքով, բայց այժմ իրավիճակը փոխվել է»: Այս անգամ, ըստ Ալթունի, ճամփորդությունը կկազմակերպվի օդանավով. զբոսաշրջիկները Թուրքիայից կթռչեն Երեւան:

Արդեն 15 հոգի ցանկություն է հայտնել մասնակցել Tower Turizm եւ Tuten Turizm ընկերությունների համատեղ ջանքերով կազմակերպված ուղեւորությանը:

«Զբոսաշրջիկները նախ եւ առաջ հարցնում են՝ «իսկ ճամփորդությունն անվտա՞նգ է»: Ցավոք, մեր ժողովուրդները ծանոթ չեն միմյանց, դրա համար էլ տատանվում են` այցելե՞լ հարեւան երկիր, թե՞ ոչ», - թերթին ասել է Դիգրան Ալթունը:

Կազմակերպիչները նաեւ նշում են, որ զբոսաշրջիկների ավելի մեծ մասնակցություն չեն էլ ակնկալում, թեեւ հույս ունեն, որ դեպի Հայաստան ճամփորդությունների նկատմամբ հետաքրքրությունը աստիճանաբար կաճի, քանի որ նախորդ տարիներին էլ են փորձել ուղեւորություն կազմակերպել դեպի Հայաստան, բայց ցանկացողների թիվը ավելի փոքր է եղել, քան այս տարի:

«Իմ մեծագույն ցանկությունն է` տեսնել հայ - թուրքական հարաբերությունների կարգավորումն ու երկու երկրների միջեւ երկխոսությունը», - ասել է Tower Turizm գործակալության ղեկավար Դիգրան Ալթունը:

Օգոստոսին նախատեսվող այս ճամփորդության փաթեթը կազմակերպիչները գնահատել են 960-1200 եվրո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG