Մատչելիության հղումներ

Հունաստանի վարչապետը մտադիր է նոր կառավարություն ձեւավորել


Հունաստանի վարչապետ Գեորգիոս Պապանդրեուն մտադիր է ձեւավորել նոր կառավարություն եւ խորհրդարանին ներկայացնել գործադիրի վստահության հարցը: Հունաստանի վարչապետն այս մասին հայտարարել է իր հեռուստաուղերձում:

Հունաստանում զանգվածային ըմբոստությունը շարունակվում է, ցուցարարները փորձել են գրավել խորհրդարանի շենքը, սակայն ոստիկանությունը պատնեշներ է դրել:

Ոստիկանության եւ ցուցարարների բախումների հետեւանքով տասնյակ մարդիկ են տուժել:

Հունաստանի խոշորագույն արհեստակցական միությունները երեկ 24-ժամյա գործադուլ են նախաձեռնել` երկրում կոշտ տնտեսական բարեփոխումներ իրականացնելու ծրագրերի կապակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG