Մատչելիության հղումներ

Լոռու իշխանությունները դատի են տալու մարզի ավելի քան 1200 հողատերերի


Բազում գյուղ, Լոռի
Բազում գյուղ, Լոռի
Մարզպետարանում քննարկում են Հայաստանում սեփական հող ունեցող, բայց տասնամյակներ առաջ երկրից հեռացած հողատերերին դատական կարգով սեփականությունից զրկելու հարցերը:

Այս խնդիրը քննարկվել է նաեւ տարածքային կառավարման նախարարությունում: Լոռու մարզպետ Արամ Քոչարյանն «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե առայժմ ելքեր են փնտրում, որպեսզի կարողանան դատական կարգով անբարեխիղճ հողատերերին զրկել սեփական հողակտորներից ու հողը վաճառելով՝ փրկեն այն նաեւ որակազրկվելուց: Գյուղատնտեսներն ասում են, որ երկար տարիներ չմշակվելով` հողը դառնում ոչ պիտանի հետագա մշակման համար:

«Պարաադոքս է` մարդը չկա, չենք կարող գտնել, իմանալ, թե որտեղ է, ինչով է զբաղվում, այդ հողն իրեն հետաքրքրո՞ւմ է, թե չէ: Հեկտարներով հողերը այս պատճառով չեն մշակվում, հենց այնպես գցած են», - բողոքում է մարզպետը:

Տաշիրի տարածաշրջանի 17 գյուղերում ավելի քան 1200 ընտանիք երեք եւ ավելի տարի է հեռանալով հանրապետությունից՝ իրենց սեփական հողատարածքները ոչ միայն վեր են ածել խոպանի, այլեւ հրաժարվում են վճարել հողի հարկը, որի պարտքերը բյուջեին հասնում է 24 միլիոն դրամի:
please wait

No media source currently available

0:00 0:04:12 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG