Մատչելիության հղումներ

ՀՀՇ-ի համար անսպասելի չէին վարչության նախկին անդամների դիմումները


«Հայոց համազգային շարժում» (ՀՀՇ) կուսակցությունը այսօր հայտարարություն է տարածել կուսակցությունից դուրս գալու մեկուկես տասնյակ դիմումների առնչությամբ:

Հայտարարությունում ասվում է, որ ուղիղ մեկ տարի առաջ Հայաստանի իշխանությունները ՀՀՇ ղեկավար կազմի փոքր մի խմբի միջոցով փորձել են ճեղքվածք առաջացնել կուսակցության եւ Հայ Ազգային Կոնգրեսի միջեւ, սակայն «ՀՀՇ վարչության եւ խորհրդի զգոնության շնորհիվ աննշան այդ միջադեպը հարթվել է»:

«Կուսակցությունը այս փորձությունից դուրս եկավ ավելի ամրացած եւ բարձր հեղինակությամբ` ի չիք դարձնելով ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ուժերի ծրագրերը: Համագումարին հետեւած շուրջ մեկ տարվա ընթացքում ՀՀՇ շարքերը համալրվեցին մոտ 300 նոր անդամներով: 16-րդ համագումարից հետո հիշյալ փոքր խումբը` հիմնականում Կենտրոն տարածքային կազմակերպության անդամներ, ըստ էության, դադարեցրեցին իրենց ներգրավվածությունը կուսակցության աշխատանքներին», - ասված է հայտարարության մեջ:

Հաղորդագրության մեջ նաեւ նշվում է, որ այդ անդամների` կուսակցությունից դուրս գալու դիմումները վաղուց էին սպասվում եւ չի բացառում, որ արդեն ստացված դիմումներին եւս 1-2 տասնյակ դիմում ավելանա` եզրահանգելով` - «Հետեւաբար, գործ ունենք ոչ թե ինչ որ նոր երեւույթի, այլ մեկ տարի առաջ տեղի ունեցած միջադեպի ձգձգված ֆորմալ ավարտի հետ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG