Մատչելիության հղումներ

Կարսի հուշարձանի ապամոնտաժումը ավարտվել է


Հայ - թուրքական բարեկամությունը խորհրդանշող կիսակառույց հուշարձանը Կարսում, ապրիլ, 2009թ.

Հայ - թուրքական բարեկամությունը խորհրդանշող կիսակառույց հուշարձանը Կարսում, ապրիլ, 2009թ.

Կարսում ավարտվել է հայ - թուրքական բարեկամությունը խորհրդանշող Մարդասիրության հուշարձանի ապամոնտաժումը:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը` վկայակոչելով CNN Turk հեռուստատեսության տեղեկատվությունը, հուշարձանի 24.5 մետր բարձրությամբ վերջին ֆրագմենտը ապամոնտաժվել է երեկ:

Ապրիլի 25-ին սկսված աշխատանքների արդյունքում ապամոնտաժվել է հուշարձանի 17 ֆրագմենտ` 800 տոննա ընդհանուր զանգվածով:

Հուշարձանը ապամոնտաժելու որոշումը Կարսի քաղաքապետարանը կայացրել է այս տարվա փետրվարին:

Հունվարին Կարս այցելության ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը «հրեշավոր» էր որակել հուշարձանը եւ քաղաքային իշխանություներից պահանջել քանդել այն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG