Մատչելիության հղումներ

Երեւանի «Միկա» ֆուտբոլային ակումբի մարզիչ է նշանակվել Էդուարդ Մարկարովը, ով լեգենդար «Արարատ 73»-ի հարձակվողներից էր, ինչպես նաեւ Հայաստանի հավաքականի առաջին մարզիչը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց «Միկա»-ի մամուլի քարտուղար Աշոտ Մարտիրոսյանը, Մարկարովը չունի մարզչական Ա կարգի արտոնագիր եւ փաստաթղթերով գլխավոր մարզիչ կլինի մեկ ուրիշը: Ըստ Մարտիրոսյանի` նման նախադեպ եղել է, երբ «դե ֆակտո մարզիչը այլ մարդ է, դե յուրե` այլ»:

«Միկա»-ի նախկին մարզիչը` Արմեն Շահգելդյանը հրաժարվեց իր պաշտոնից հունիսի 12-ին Կապանի «Գանձասարից» թիմի կրած պարտությունից հետո:

Հայաստանի առաջնության վերջին 3 տուրերում «Միկա»-ն ընդամենը 1 միավոր է վաստակել եւ 15 միավորով ընթանում է 5-րդ հորիզոնականում, թեեւ մրցաշրջանի մեկնարկից առաջ համարվում էր չեմպիոնության հավանակնորդ:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG