Մատչելիության հղումներ

Սիրիայի անվտանգության ուժերը հարյուրավոր մարդկանց են ձերբակալել


Սիրիայի անվտանգության ուժերը Թուրքիայի հետ սահմանի հարեւանությամբ գտնվող բնակավայրերում հարյուրավոր մարդկանց են ձերբակալել, երբ նախագահ Բաշար ալ-Ասադի զորքերը վերստին իրենց հսկողության տակ են առել ռեժիմին անհնազանդ այդ բնակավայրերը:

Սիրիայի իշխանությունները հայտարարում են, թե անցած շաբաթ նշված տարածաշրջանում զինված խմբավորումների կողմից սպանվել է ավելի քան 120 զինծառայող: Մինչդեռ փախստականներն ու իրավապաշտպանները պնդում են, որ սպանվածներից շատերը քաղաքացիական անձինք են, կամ` քաղաքացիների վրա կրակելուց հրաժարված զինծառայողներ:

Որոշ տվյալներով` Թուրքիայում հանգրվանած սիրիացի փախստականների թիվը արդեն հասել է 5 հազարի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG