Մատչելիության հղումներ

Երկուշաբթի օրը Գեղագիտության ազգային կենտրոնի կերպարվեստի եւ դեկորատիվ կիրառական արվեստի քոլեջ-ստուդիայի սաները Երեւանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի բակում բացված ցուցահանդեսում ներկայացրել են իրենց աշխատանքները նվիրված ծխելու եւ երկրորդային ծխի ազդեցության վնասներին:

Հայաստանի ամերիկյան համալսարանի առողջապահական կենտրոնի հակածխախոտային ծրագրի ղեկավար Նարինե Մովսիսյանը «Մաքլիբերթի»-ին ասաց, որ այս ցուցահանդեսի կազմակերպման համար երիտասարդ նկարիչների ընտրությունը պատահական չէ: Նրա խոսքով` սա չծխելու կոչ է նաեւ արվեստագետներին:

Մովսիսյանի փոխանցմամբ, իրենց մշակած օրինագծերի նոր փաթեթը մտել է Ազգային ժողով եւ փետրվարի 7-ից դրական եզրակացությամբ ընդգրկվել է քառօրյա նիստերի օրակարգում, սակայն մինչեւ հիմա դեռ չի քննարկվել:
XS
SM
MD
LG