Մատչելիության հղումներ

Ալեքսանդր Արզումանյանը ՀՀՇ-ից հեռանալու դիմում չի ներկայացրել


ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյան
ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյան
Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցության վարչության քարտուղար Վահագն Հայոցյանի փոխանցմամբ` կուսակցության անդամ, Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը Հայոց համազգային շարժումից դուրս գալու վերաբերյալ դիմում չի գրել:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ նորաստեղծ «Ազատ ժողովրդավարներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը ասել էր, թե կուսակցության ձեւավորման աշխատանքներին ակտիվորեն մասնակցում է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի նախկին անդամ Ալեքսանդր Արզումանյանը: Սեդրակյանը նաեւ ասել էր, թե կուսակցությանը, ամենայն հավանականությամբ, կանդամակցի նաեւ ՀՀՇ վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյանը:

Հայոցյանի խոսքով` Արարատ Զուրաբյանը եւս մինչ այս պահը կուսակցությունից հեռանալու դիմում չի գրել եւ շարունակում է մնալ կուսակցության վարչության անդամ: Նա համոզմունք հայտնեց, թե Զուրաբյանը ՀՀՇ-ից հեռանալու մասին դիմում չի գրի. - «Որովհետեւ ես չեմ կարծում, որ այն մարդը, ով 20 տարի ներդրել է այս երկիրը կառուցելու գործում, հանկարծ մի փուչ պատճառով դուրս գա ՀՀՇ-ից», - ասաց նա:

Նորաստեղծ «Ազատ ժողովրդավարներ» կուսակցության կորիզը, ըստ էության կազմված է նախկին ՀՀՇ-ականներից: ՀՀՇ վարչության նախկին փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանից բացի, ով «Ազատ ժողովրդավարներ»-ի նախագահն է, այս կուսակցությանն են միացել նաեւ ՀՀՇ վարչության նախկին անդամներ` Մասիս Այվազյանը, Դավիթ Առաքելյանը, Հովհաննես Ղազարյանը: Այս կապակցությամբ հայկական մամուլում տեղեկատվություն էր հայտնվել, որ մարդիկ ՀՀՇ-ից հեռանում են եւ անդամագրվում «Ազատ ժողովրդավարներ» կուսակցությանը:

ՀՀՇ վարչության քարտուղար Վահագն Հայոցյանը ասում է, որ անցած 2-3 օրվա ընթացքում ՀՀՇ-ից հեռացել է 10 մարդ: Ըստ նրա կուսակցությունից հեռացածները որեւէ պատճառաբանություն չեն ներկայացրել:

Հայոցյանի խոսքով` Խաչատուր Քոքոբելյանը եւ եւս մի քանի հոգի իշխանափոխության հարցում ՀՀՇ-ից տարբեր մոտեցումներ ունեին, ինչն էլ ՀՀՇ-ից դուրս գալու պատճառ հանդիսացավ: Իսկ ՀՀՇ-ի պառակտման խոսակցությունների վերաբերյալ Հայոցյանը հետեւյալը ասաց. - «Եթե 7500 մարդուց 10, 20 կամ նույնիսկ 100 մարդ ընդվզի, դա չի կոչվում ընդվզել, որովհետեւ այս երկար տարիների ընթացքում բազմաթիվ մարդիկ դուրս են եկել, մտել են: Ես դա պառակտում չեմ գնահատում: Եթե փոխնախագահը դուրս է գալիս, իր հետեւից ընդամենը 10 մարդ է գնում, այդքանով է պառակտում, եթե դա կկոչեք պառակտում»:

please wait

No media source currently available

0:00 0:05:16 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG