Մատչելիության հղումներ

Ադրբեջանցին ընտրվել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր


«Ազգայնական շարժում» կուսակցությունից առաջադրված Իգդիրի ադրբեջանական համայնքի ղեկավար, «Թուրք-ադրբեջանական խումբ» կազմակերպության հիմնադիր Սինան Օգանը, ինչպես հաղորդում է ադրբեջանական «Տրենդ» լրատվական գործակալությունը, ընտրվել է Ազգային մեծ ժողով։

Օգանը Թուրքիայում բնակվող ամենաակտիվ ադրբեջանցի քաղաքական գործիչներից է։

Մարմարայի համալսարանի շրջանավարտ Օգանը 1993-2000 թվականներին աշխատել է Ադրբեջանի պետական տնտեսական համալսարանում:

Նախընտրական արշավի ընթացքում նա ընտրողներին հավաստիացրել է, թե պայքարելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ադրբեջանանպաստ կարգավորման, Մեծամորի ատոմակայանը փակելու, ինչպես նաեւ բուն Իգդիրում սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու համար։

Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG