Մատչելիության հղումներ

Հունիսի 12-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 434 դատապարտյալ


Հայաստանի անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ, հունիսի 12-ի դրությամբ, արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել 434 դատապարտյալ, կրճատվել է 38 դատապարտյալի պատժաչափը:

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հաղորդագրության համաձայն` «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից (ՔԿՀ) ազատ է արձակվել 50 դատապարտյալ եւ կրճատվել է 3-ի պատժաչափը, «Էրեբունի» ՔԿՀ-ից ազատ է արձակվել 96 դատապարտյալ եւ կրճատվել է 7-ի պատժաչափը, «Վարդաշեն» ՔԿՀ-ից ազատ է արձակվել 31 դատապարտյալ եւ կրճատվել է 1-ի պատժաչափը, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից ազատ է արձակվել 26 դատապարտյալ եւ կրճատվել է 3-ի պատժաչափը, «Արթիկ» ՔԿՀ-ից ազատ է արձակվել 42 դատապարտյալ եւ կրճատվել է 3-ի պատժաչափը, «Վանաձոր» ՔԿՀ-ից ազատ է արձակվել 17, «Սեւան» ՔԿՀ-ից` 49, «Հրազդան» ՔԿՀ-ից` 22 դատապարտյալ, «Աբովյան» ՔԿՀ-ից ազատ է արձակվել 2 դատապարտյալ եւ կրճատվել է 12-ի պատժաչափը, «Գորիս» ՔԿՀ-ից ազատ է արձակվել 11 դատապարտյալ եւ կրճատվել է 9-ի պատժաչափը, «Կոշ» ՔԿՀ-ից ազատ է արձակվել 86 դատապարտյալ: «Երեւան Կենտրոն» ՔԿՀ-ում ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան:

Համաներմամբ դատապարտյալների ազատ արձակման, ինչպես նաեւ պատժաչափը կրճատելու գործընթացը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG