Մատչելիության հղումներ

Անցած շաբաթ շփման գծում հրադադարը խախտվել է ավելի քան 200 անգամ


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով` անցած շաբաթվա ընթացքում Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է ավելի քան 200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է շուրջ 1000 կրակոց:

«Ադրբեջանական զինուժի նախահարձակ գործողություններին Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները պատասխանել են ծայրահեղ անհրաժեշտության դեպքում եւ սահմանագծի ողջ երկարությամբ վստահորեն ապահովել ղարաբաղյան դիրքերի անվտանգությունը», - ասված է Ղարաբաղի Պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժնի հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG