Մատչելիության հղումներ

Թուրքիայում վերստին հաղթում է էրդողանի կուսակցությունը


Թուրքիայի վարչապետը՝ ընտրողների հետ հանդիպման ժամանակ, 10 հունիսի 2011

Թուրքիայի վարչապետը՝ ընտրողների հետ հանդիպման ժամանակ, 10 հունիսի 2011

Կիրակի տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը ստացել է ձայների գերակշիռ մեծամասնությունը՝ հնարավորություն տալով Էրդողանին երրորդ անգամ անընդմեջ ձեւավորել երկրի կառավարությունը:

Արեւմտյան լրատվամիջոցների հաղորդմամբ, մասնավորապես, ձայների մոտ 99 տոկոսի հաշվարկման արդյունքում Ռեջեփ Էրդողանի կուսակցությունը ստացել է քվեների հիսուն տոկոսից ավելին, ինչը կուսակցության համար ապահովում է 326 տեղ՝ 550 պատգամավոր ունեցող խորհրդարանում:

Չնայած տպավորիչ հաղթանակին, այդուամենայնիվ, իշխող կուսակցությանը չի հաջողվել գերազանցել նախորդ ընտրությունների ցուցանիշը եւ բավարար թվով ձայներ ստանալ՝ երկրի սահմանադրությունը միանձնյա փոփոխելու համար: Քվեների նախնական արդյունքների հրապարակումից հետո վարչապետ Էրդողանը խոստացել է այս հարցում համագործակցել խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերի հետ:

«Ժողովուրդը մեզ ուղերձ հղեց առ այն, որ մենք պետք է սահմանադրությունը բարեփոխենք բանակցությունների եւ փոխհամաձայնության ճանապարհով»,-հայտարարել է Թուրքիայի վարչապետը:

Իշխող կուսակցությունից բացի Ազգային մեծ ժողովում աշխատելու իրավունք են ստացել նաեւ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը՝ 26 տոկոս, եւ «Ազգային շարժում» կուսակցությունը՝ ավելի քան 13 տոկոս ձայներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG