Մատչելիության հղումներ

«Հաջողվեց մոտեցնել դիրքորոշումները մի շարք առանցքային հարցերի շուրջ»


Այսօր Մոսկվայում կայացել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի, Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամադյարովը աշխատանքային հանդիպումը:

«Քննարկման ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Հիմնարար սկզբունքների մի շարք առանցքային հարցերի շուրջ հաջողվեց մոտեցնել դիրքորոշումները: Հիշյալ փաստաթղթի նախագիծը կքննարկվի հունիսի վերջին կայանալիք հերթական եռակողմ գագաթնաժողովի ժամանակ», - ասված է Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդագրությունում:

Հունիսի 25-ին Կազանում նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ ձեւաչափով հանդիպումը։ Քաղաքական շրջանակներում ենթադրում են, որ Ռուսաստանի Դաշնության Թաթարստանի հանրապետության մայրաքաղաքում կայանալիք այդ հանդիպմանը Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները կարող են հավանություն տալ Մադրիդյան հիմնարար սկզբունքների վերջնական տարբերակին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG