Մատչելիության հղումներ

Հայաստանի եւ Վրաստանի հոգեւոր առաջնորդները քննարկել են եկեղեցիների տնօրինման վիճահարույց խնդիրները


Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը այսօր Թբիլիսիում՝ փակ դռների ետեւում, հանդիպել է Վրաց ուղղափառ եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Իլիա երկրորդի հետ։

Ինչպես տեղից հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը, բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում եւ Վրաստանում առկա հայկական ու վրացական եկեղեցիների տնօրինման, վերականգնման հարցերն ու այս ոլորտում առկա վիճահարույց մյուս խնդիրները։

Վրաց պատրիարք Իլիա երկրորդը, մասնավորապես, նշել է, որ Վրաստանում ստեղծվելու են գիտական հանձնաժողովներ՝ հայկական եկեղեցիներին առնչվող հարցերը քննարկելու համար, եւ ընդգծել, որ Հայաստանում եւս կան խնդրահարույց վրացական եկեղեցիներ, եւ հայկական կողմը եւս կարող է նման քայլի դիմել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG