Մատչելիության հղումներ

Կանադայի հայերը հացադուլ են անում Թուրքիայի դեմ


Կանադայի Հայկական երիտասարդական ֆեդերացիայի նախաձեռնությամբ հունիսի 10-ի երեկոյան կանադացի հայերի 8 հոգանոց խումբը Տորոնտոյում 72 ժամ տեւողությամբ հացադուլ է սկսել:

Թուրքիայում անցկացվելիք ընտրությունների նախաշեմին` հացադուլավորները իրենց բողոքն են հայտնում Թուրքիայի կառավարության կողմից շարունակվող մարդու իրավունքների խախտումների առնչությամբ:

Asbarez.com կայքի փոխանցմամբ, Կանադայի քաղաքացիները իրենց երկրից եւ միջազգային հանրությունից պահանջում են քայլեր ձեռնարկել, մինչ Թուրքիայի իշխանությունները ոտնահարում են իրենց քաղաքացիների հիմնարար իրավունքները եւ շարունակում են ժխտել Հայոց ցեղասպանությունը:

Հացադուլը կավարտվի բողոքի ակցիայով, որը տեղի կունենա երկուշաբթի օրը` հունիսի 13-ին, Տորոնտոյում Թուրքիայի հյուպատոսարանի դիմաց:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG