Մատչելիության հղումներ

Տեր-Պետրոսյանը հանդիպել է բարձրաստիճան բրիտանացի դիվանագետի հետ


Հունիսի 10-ին Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ԱԳՆ` Հարավային Կովկասի և Միջին Ասիայի դեպարտամենտի ղեկավար Լորի Բրիստոյի եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլի հետ:

Այս մասին տեղեկացրել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի մամուլի ծառայությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին առնչվող հարցեր, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում` Կազանում սպասվող զարգացումները, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարները:

Հանդիպմանը մասնակցել է Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG