Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահն այցելել է Ռուսաստանի դեսպանատուն


Ռուսաստանի Դաշնության Ազգային տոնի` Պետական ինքնիշխանության մասին հռչակագրի ընդունման օրվա առթիվ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն:

Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն, շնորհավորելով դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին եւ դեսպանատան աշխատակիցներին տոնի առթիվ՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ երկու երկրների միջեւ ձեւավորված բարձր մակարդակի ռազմավարական գործընկերությունը օրեցօր ընդլայնում է համագործակցության ոլորտները եւ համատեղ ջանքերի շնորհիվ կշարունակի ամրապնդվել՝ ի նպաստ հայ եւ ռուս ժողովուրդների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG