Մատչելիության հղումներ

logo-print

Նախագահի աշխատակազմը կօգնի պատրաստել հանրային կապերի գծով մասնագետներ


Վ.Բրյուսով անվան լեզվաբանական համալսարանի շենքը Երեւանում:

Վ.Բրյուսով անվան լեզվաբանական համալսարանի շենքը Երեւանում:

ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի ու տեղեկատվական կենտրոնի եւ Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի համագործակցության շրջանակներում հատկապես մագիստրատուրայի ուսանողների համար կենտրոնի փորձագետների կողմից կիրականացվեն մասնագիտական դասընթացներ կոնֆերանսներ, սեմինարներ:

ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի տնօրեն Արա Սաղաթելյանի խոսքով` համագործակցության անհրաժեշտությունը արդեն վաղուց զգացվում էր, քանի որ մեր բուհերը հատուկ հանրային կապերի մասնագետներ չեն պատրաստում:

«Նախաձեռնությունը եկավ բուհից: Երիտասարդության հետ անմիջականորեն աշխատող մարդիկ եկան եզրակացության, որ կա մասնագիտական եւ սոցիալական պատվեր` հանրային կապերի, տեղեկատվության, կոմունիկացիայի մասնագետների պատրաստման», - «Մաքսլիբերթի»-ին ասաց Սաղաթելյանը:

Լեզվաբանական համալսարանը կապահովի անհրաժեշտ նյութատեխնիկական բազան, կիրականացնի կրթության գործընթացի կառավումը, իսկ կենտրոնը կապահովի կրթության բովանդակությունը:

Սաղաթելյանը նշեց, որ 20-ից ավելի երիտասարդներ ցանկություն են հայտնել ներգրավվել աշխատանքներում:

Նա տեղեկացրեց նաեւ, որ այս ամառ ծրագրել են հիմնել ամառային դպրոց, որին ցանկացողները կարող են մասնակցել, ծանոթանալ կառույցին, շփվել աշխատակիցների հետ:

«Մենք կարծում ենք, որ այս եզակի փորձը, որ մենք պիտի ձեռք բերենք, հնարավորություն կտա բուհին առաջատար լինելու համապատասխան ոլորտում ոչ միայն մեր ռեգիոնում, այլ նաեւ միջազգային ասպարեզում». - «Մաքսլիբերթի»-ին ասաց Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Զոլյանը:
XS
SM
MD
LG