Մատչելիության հղումներ

logo-print

«Համաներման ակտը արդարացման գործընթաց չի ենթադրում»


Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներումը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ազատ արձակված ընդդիմադիրների արդարացման գործընթաց չի ենթադրում:

«Համաներման ակտը չի ենթադրում, որ նրանցից ինչ-որ մեկը պիտի արդարացվի: Դա միանգամայն այլ ընթացակարգեր են… Համաներման ակտը չի առնչվում նրանց հանցագործ լինելուն թե չլինելուն: Օրինական ուժի մեջ մտած դատավճիռ կա: Նրանք համարվում են այդպիսին»:

Մայիսի 27-ին ուժի մտած համաներման մասին որոշման հիման վրա արդեն հունիսի 7-ի դրությամբ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ազատ են արձակվել 419 դատապարտյալ, կրճատվել է 25 դատապարտյալների պատժաչափը:

Համաներմամբ ազատ արձակվեցին նաեւ 2008 թվականի հետընտրական իրադարձությունների առնչությամբ կալանավորված ընդդիմադիրները:

Հայ ազգային կոնգրեսի Իրավական աջակցման կենտրոնի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը, մինչդեռ, վստահ է, որ համաներմամբ ազատ արձակված ընդդիմադիրների ռեաբիլիտացիա վաղ թե ուշ լինելու է:

«Բազմաթիվ առաջադրված մեղադրանքներից որեւէ մեկը այդպես էլ չհիմնավորվեց», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Խաչատրյանը` շարունակելով. - «Քննիչի ու դատախազի կողմից կազմված այդ կեղծ քրեական գործերը ընդամենը հաստատվել են կեղծ դատավորների կնիքներով: Այնպես որ, ուշ թե շուտ, Հայաստանում վերջին 3-4 տարիների ընթացքում ապօրինի դատապարտված քաղբանտարկյալները արդարացվելու են օրենքի ուժով, եւ այդ բոլոր դատական ակտերը բեկանվելու են»:

Նա հիշեցրեց, որ «բազմաթիվ քաղբանտարկյալների գործերով գանգատները այսօր գտնվում են Եվրոպական դատարանում. - «Մենք սպասում ենք այդ գանգատների պատասխաններին, իսկ արդարացման գործընթացը` իրավական ճանապարհով, կավարտվի այն պահին, երբ Եվրոպական դատարանը այդ գանգատներին կպատասխանի Եվրոպական դատարանի վճռով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG